Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նստավայրի մուտքի մոտ տեղադրված պատերազմի աստված Մարսի անտիկ արձանի համար առնանդամ են պատրաստել։ «Վերականգնվել» է նաեւ Վեներա աստվածուհու ձեռքը։
Մ.թ. 175 թվականին կերտված Մարսի եւ Վեներայի արձանը, որն Օսթիայում գտնվել է 1918 թվականին, կարեւորագույն մասերից զրկվել էր հեռավոր անցյալում, եւ Բեռլուսկոնին որոշել է ուղղել դա։ Թերթի տվյալներով, հենց նա է պահանջել վերականգնել արձանի ամբողջականությունը։ Այդ աշխատանքներն արժեցել են 70 հազար եվրո, գրում է Lenta.ru-ն։
Բեռլուսկոնիի հրահանգը տրվել է Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի՝ Իտալիա ժամանելուց առաջ։ «Ինչո՞ւ Չինաստանում բոլոր արձանները կարծես նոր լինեն, իսկ մեզ մոտ մեկը գլուխ չունի, մեկը՝ ձեռք։ Ուղղեք դա»,- ասել է Բեռլուսկոնին։





























