Սիրիայում զինյալների դիպուկահարի գնդակոծության հետեւանքով զոհվել է ռուս ռազմական խորհրդական։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրությունը

«Զինյալների կողմից սիրիական բանակի ստորաբաժանումների գնդակոծության հետեւանքով զոհվել է ռազմական խորհրդական, ենթագնդապետ Ալեքսեյ Բուչելնիկովը։ Նա Սիրիայում էր ռուսական ռազմական խորհրդականների կազմում, որոնք իրականացնում են սիրիական զորքերի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի ուսուցումը։  Մարտական պատրաստվածության վարժանք իրականացնելու ժամանակ սիրիական ստորաբաժանումը գնդակոծության է ենթարկվել զինյալների դիպուկահարի կողմից։ Ենթագնդապետ Բուչելնիկովը մահացու վիրավորում է ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։