Մակեդոնիայի խորհրդարանի շենքում երեքշաբթի երեկոյան ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, ոստկանությունը վանասազերծել է այն, հաղորդում է МКД պորտալը:
Նշվում է, որ պայթուցիկ սրաքը հայտնաբերվել է շենքի առաջին հարկի միջանցքում, ժամը 17.30-ի սահմաններում: Պատրույգով սարքը միացած է եղել գազի բալոնին:
ՆԳՆ-ն առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել իրավիճակը:
Նշենք, որ Սկոպյեում անցած հինգշաբթի անկարգություներ էին տեղի ունեցել այն բանից հետո, երբ էթնիկ ալբանացի Թալաթ Ջաֆերին ընտրվել էր Սոցիալ-դեմոկրատական միության պատգամավոր: Ջաֆերիի ընտրությունը բողոքի ցույցեր էր հրահրել, որի մասնակիցները մտել էին խորհրդարանի շենք, ինչի արդյունքում մոտ 100 մարդ էր տուժել:




























