ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը բարձր է գնահատում Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունը։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն մեծ կարեւորություն է տալիս հարավկովկասյան երկրների հետ գործընկերությանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ դեր կարող է ունենալ ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ գաղափար չունի, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հարցի լուծման համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովին։ Նման որոշման պատճառ է հանդիսացել գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նախկին ձեւակերպումների առկայությունը։





























