«Եվրատեսիլ-2010» մանկական երգի մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր, նոյեմբերի 20-ին, Մինսկի սպորտային «Մինսկ-արենա» համալիրում: Մանկական երգի մրցույթն այս տարի անցկացվում է «Զգա կախարդանքը» խորագրի ներքո:

Այս տարվա նորամուծությունն այն է, որ «Եվրատեսիl-2010»-ի ժամանակ հավաքված դրամական հասույթի մի մասը կուղղվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի մանկական ֆոնդին: Իսկ մրցույթի փորձերի եւ ելույթի տոմսերից ստացված հասույթը կտրամադրվի Բելառուսի որբ եւ հաշմանդամ երեխաներին: Մրցույթին մասնակցելու համար Մինսկ են ժամանելու 14 երկրների երիտասարդ տաղանդներ:

Մրցույթին մասնակցում են Հայաստանը,Բելառուսը, Բելգիան, Մակեդոնիան, Վրաստանը, Լիտվան, Լատվիան, Մոլդովան, Նիդերլանդները, Ռուսաստանը, Սերբիան, Շվեցարիան, Ուկրաինան, Մալթան: 

Ինչեպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանը ներկայացնում է Վլադիմիր Արզումանյանը: Նա հանդես կգա «Մայրիկ» երգով: