N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանին եւ պարենային ծառայության պետ Էդուարդ Ալեքսանյանը հայտնվել են դատարանում՝ Ավանգարդ ՍՊԸ-ի գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանի հետ պետությունից շուրջ 3 մլն դրամ հափշտակելու մեջ:

Նախաքննությամբ խարզվել է, որ Վիգեն Պետրոսյանը, նախնական համաձայնության գալով Ավանագարդ ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանի և նույն զորամասի պարենային ծառայության պետ Էդուարդ Ալեքսանյանի հետ, խաբեության եղանակով պետությանը պատճառվել է խոշոր չափերով` 2 մլն 799 հազար դրամի նյութական վնաս:

Վիգեն Պետրոսյանը կալանավորված է, իսկ մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ Ավանգարդ ՍՊԸ-ի մասին դեռեւս 2016թ. գարնանը խոսել էր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն: Ըստ նրանց կատարած ուսումնասիրության՝ «Ավանգարդ» ՍՊԸ-ն 11 տեսակի ծառայություն է մատուցել Պաշտպանության նախարարությանը. էլ լվացքն է արել, հաց է թխել, սննդամթերք, շինանյութ, տնտեսական, սանհիգենիկ եւ լվացքի միջոցներ, Էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա եւ կենցաղային սարքավորումներ է մատակարարել եւ այլն: