Նոբելյան մրցանակ հանձնող կոմիտեի ղեկավարը հաստատել է, որ այս տարվա դափնեկիրը՝ բանտում գտնվող չինացի այլախոհ Լյու Սյաոբոն չի կարող ստանալ, իսկ նրա փոխարեն ոչ ոք չի կարող ներկայանալ:

BBC-ին տված հարցազրույցում Տորբյորն Յագլանդն ասել է, որ մրցանակը կպահպանեն այնքան ժամանակ, քանի դեռ նա կամ իր մերձավոր ազգականներից մեկը չի կարողանա ստանալ այն:

Լյուի կինը գտնվում է տնային կալանքի տակ, եւ սա առաջին դեպքն է 1936-ից, երբ Նոբելյանը մրցանակը ստացող չկա:

 Յագլանդը հաստատել է նաեւ, որ Նորվեգիայում Չինաստանի դեսպանը նամակներ է հղել այլ դիվանագետների՝ նրանց խնդրելով չմասնակցել արարողությանը: 6 երկրներ, այդ թվում՝ Իրանն ու Ռուսաստանը բոյկոտել են մրցանակը: