Օրաթերթը տեղեկացնում է, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը նախօրեին Նաուման հիմնադրամի աջակցությամբ Երեւանում կայացած սեմինարի ժամանակ անդրադարձել է քաղբանտարկյալների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հետագա ճակատագրին:
«Դեսպանությունը հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ հետեւում է 2008թ. մարտյան իրադարձությունների առնչությամբ ծավալվող զարգացումներին»,- հայտարարել է Շմիդթը եւ հավելել, որ կարեւոր ու հետաքրքիր է , թե գործադիր եւ դատական իշխանություններն ինչպես կանդրադառնան դեռ անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչների ճակատագրին: «Միջազգային հանրությունը (Եվրամիությունը եւ նրա անդամ պետությունները, ինչպես նաեւ Եվրախորհուրդը) քննադատ աչքով հետեւում են, թե ինչ ընթացք կտրվի Նիկոլ Փաշինյանի դեպքին դատական եւ գործադիր իշխանությունների կողմից»,- ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























