Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեծացրել է չորրորդ անգամ Գերմանիայի նախարարների կաբինետը գլխավորելու հնարավորությունը։ Դա պարզ է դարձել Forsa սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի իրականացրած սոցհարցման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Die Welt-ը։

Այսպես, Մերկելի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը իր գլխավոր մրցակցից՝ Մարտին Շուլցի գլխավորած Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից առաջ է անցել 8 տոկոսով։

Հօգուտ ՔԴՄ/ՔՍՄ-ի իրենց ձայները պատրաստ են տալ հարցման մասնակիցների 36 տոկոսը, հօգուտ սոցիալ-դեմոկրատների՝ 28 տոկոսը։ Ձախակողմյան «Ալյընտրանք Գերմանիայի համար» եւ «Կանաչների» կուսակցությանն աջակցում են գերմանացիների ութ տոկոսը։

Գերմանիայում բունդեստագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին։ Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարությունը գլխավորում է 2005 թվականից։