Ռուսաստանի եւ Թուրքիայի բանակցությունները մի փոքր հապաղումով սկսվեցին, քանի որ թուրքական պատվիրակությունը չէր կարողանում կողմնորոշվել, թե որտեղ պետք է նստեն իր ներկյացուցիչները։ Դա տեսնելով՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը կատակել է. «Քոնոնք չեն ցանկանում աշխատել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բանակցությունները տեղի են ունեցել ՌԴ նախագահի «Բոչարով Ռուչեյ» նստավայրում։ Բանակցությունների սրահ են մտել երկու երկրների առաջնորդները եւ պատվիրակության անդամները, սակայն բոլորին միանգամից չի հաջողվել տեղեր զբաղեցնել։ Ռուսաստանի նախագահն առաջարկել է սպասել, եւ դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կատակել է. «Քոնոնք չեն ցանկանում աշխատել»։
Մի քանի վայրկյան անց բանակցությունները սկսվել են։




























