Amnesty International-ի փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում, VanCity կինոթատրոնում:

Փառատոնի ամենապայծառ իրադարձություններից մեկը դարձել է Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը: «Հոսում է գետը կարմիր» ֆիլմը դարձել է հաղթող Նյու Յորքում՝ «Լավագույն ինտերնացիոնալ վավերագրական պատմական ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմի ռեժիսորը Ջ.Մայքլ Հակոբյանն է:

Ֆիլմում պատկերվում են անմեղ մարդկանց նկատմամբ գազանություններն ու ստորացումները: Ֆիլմում ներկայացված են 400 տուժածների եւ ականատեսների վկայություններ: