Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հանելու են երկրի Կենտրոնական  գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնից:

Համապատասխան օրենքն ընդունել է Իրանի խորհրդարանը: Օրենքով նաեւ Ահմադինեջադին արգելվել է Կենտրոնական բանկի նախագահ նշանակել, գրում է MIGnews.com-ը:

Նոր օրենքով, գլխավոր ասամբլեայի անդամ են մնացել էկոնոմիկայի նախարարը, Պետպլանի ղեկավարը, առեւտրի նախարարը, առեւտրային պալատի նախագահը, գլխավոր դատախազն ու «յոթ տնտեսագետներ»: