Ռուսաստանն ու Թուրքիան հստակ որոշել են ամրապնդել երկկողմանի հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքիան Ռուսաստանի կարեւոր ու հեռանկարային գործընկերն է։ Հայտնի է, որ որոշ ժամանակ առաջ մեր երկկողմանի հարաբերությունները կայունության թեստ անցան։ Այժմ վստահությամբ կարելի է արձանագրել, որ ռուս-թուրքական կապերի վերականգնողական շրջանն ավարտվեց։ Մենք վերադառնում ենք նորմալ գործընկերական փոխհարաբերություններին։ Բնորոշ է, որ մեր երկրները վճռորոշ կերպով ցանկանում են բազմաթիրախային համագործակցության հետագա ամրապնդում՝ համապատասխան երկկողմանի հարաբերությունների պայմանագրի ոգուն, որը մայիսի վերջին կդառնա 25 տարեկան», — հայտարարել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել տնտեսական ոլորտում փոխազդեցությանը, սահմանափակումներն ու արգելքները հանելուն, որոնք խանգարում են առեւտրական ու ներդրումային փոխանակումների ընդլայնմանը։




























