Ռուսաստանն ու Թուրքիան ամրապնդելու են փոխգործակցությունը իրենց պաշտպանության նախարարությունների ու հատուկ ծառայությունների գծով, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ «համաշխարհային ու տարածաշրջանային օրակարգի մասին տեսակետների փոխանակության ժամանակ մեծ ուշադրություն է հատկացվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»։
«Պայմանավորվել ենք ամրապնդել փոխգործակցությունը ՊՆ-երի ու հատուկ ծառայությունների գծով։ Մասնավորապես շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարի մասին միջգերատեսչական խորհրդակցությունների կանոնավոր անցկացման պրակտիկան»,- ասել է Պուտինը։




























