Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ են սիրիական Խան- Շեյխունում քիմիական զենքի կիրառման միջադեպի համար մեղավորներին պատժելուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նման բարբարոսական հարձակումը չպետք է անպատիժ մնա, այսօր մենք պարոն Պուտինի հետ միասին հանգել են համաձայնության, որ իրականացված հարձակումը պետք է պատժվի»,- հայտնել է Էրդողանը բանակցությունների արդյունքներով։
Սիրիական ընդդիմությունը ապրիլի 4-ին հայտնել է Խան- Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառումով հարձակման հետեւանքով 80 զոհերի ու 200 վիրավորների մասին։ Ընդդիմությունը հարձակման մեջ մեղադրել էր Սիրիայի կառավարական զորքերին, որոնք վճռականորեն հերքել են այդ մեղադրանքները ու պատասխանատվությունը գցել զինյալների ու նրանց հովանավորների վրա։




























