Կուբայի նեղուցի ափերին միլիոնավոր խեցգետիններ են կուտակվել, գրում է Ruptly–ն։

Կարմիր, դեղին ու սեւ խեցգետիններն իրենց ամենամյա արտագաղթն են իրականացնում՝ նրանք դուրս են գալիս անտառներից ու գնում են դեպի ջուր, որպեսզի ձվադրեն։ Խեցգետինները քաոս են առաջացնում երկրի ճանապահներին՝ դրանք մտնում են մարդկանց տներ, նաեւ իրենց պատյաններով ծակում մեքենաների անվադողերը։