Nissan-ը մտադիր է թողարկել նոր քաղաքային քրոսօվեր, հայտնում է Indian Autos Blog-ը։ Կոմպակտ ավտոմեքենան, որը կդառնա Nissan Juke իրավահաջորդը, կցուցադրվի 2017-ի սեպտեմբերին  Ֆրանկֆուրտի ավտոսալոնում, հայտնում է Autonews-ը։

Մոդելի արտաքինի մեջ օգտագործվում են մի շարք դիզայներական լուծումներ, որոնք փոխառված են Gripz եվ Vmotion 2.0 կոնցեպտ քարերից, որոնք ներկայացվել էին 2015 ու 2017 թթ․

Ինչ վերաբերում է ինտերիերին՝ ապա այն շատ ընդհանրություններ է ունենալու նոր սերնդի  Micra հեչբեքի հետ։ Հաջորդ Juke–ի համար հասանելի է լինելու նոր մուլտիմեդիա համալիր՝ սենսորային դիսփլեյով ու Apple CarPlay եւ Android Auto ինտերֆեյսերի աջակցությամբ։

Հաջորդ Juke–ը կունենա հիբրիդային շարժիչ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ այն կունենա 1․2 լիտրանոց բենզինե շարժիչ ու էլեկտրական շարժիչ։