ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը նշել է Թուրքիայի կարեւորությունը Հյուսիսատլանտյան դաշինքի ու ԵՄ-ի համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիան առանցքային դեր է կատարում Սեւ ծովի տարածաշրջանում, ջրային տարածքում ու Ղրիմում Ռուսաստանի ռազմական հզորության զգալի ավելացմանը մեր պատասխանում։ Դրա համար էլ Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի համար կարեւոր է Թուրքիայի նման հուսալի դաշնակիցը»,- ասել է նա ՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովում։