Ռաուլ Կաստրոյի դուստրը՝ Մարիելան չի ուզում երբեւէ իր թեկնածությունն առաջադրել Կուբայի նախագահի պաշտոնի համար։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին Հավանայում։

Մարիելա Կաստրոն Կուբայի խորհրդարանի պատգամավոր է ու Սեռական դաստիարակության կենտրոնի ղեկավարը։

85-ամյա Ռաուլ Կաստրոն, որը 2008-ին է նախագահի պաշտոնում փոխարինել իր եղբորը՝ Ֆիդելին վերջերս կրկնել է, որ 2018-ի փետրվարին մտադիր է հեռանալ իր պաշտոնից։

«Նախագահի թեկնածուներ՝ Կուբայի կանայք ու տղմարդիկ։ Ես ինձ թեկնածու չեմ համարում, քանի որ ես չեմ ուզում նման մեծ առաջադրանք ստանձնել»,- հայտնել է Մարիելա Կաստրոն։

Նախագահի ամենահավանական թեկնածուն է համարվում երկրի փոխնախագահ Միգել Դիաս Կանելը։

Գնդապետ Ալեխանդրո Կաստրո Էսպինը, Ռաուլ Կաստրոյի որդին, նունպես կարեւոր տեղ էր զբաղեցնում երկրի կառավարման գործում։ Նրան համարում են ԱՄՆ-ի ու Կուբայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացի կարեւոր մասնակիցներից մեկը։