ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմին WikiLeaks-ը անվանել է հետախուզական պոռնոգրաֆիա։ Washington Post-ի փոխանցմամբ՝ նա նման արտահայտություն է գործածել ԱՄՆ սենատի իրավական հանձնաժողովում ՀԴԲ-ի աշխատանքի մասին հաշվետվությունը ներկայացնելիս։

«Բոլորիս համար շատ կարևոր է լրատվամիջոցների ազատ աշխատանքն ու մեր աշխատանքի մասին տեղեկություններ ստանալու ու դրանք հրապարակելու՝ մամուլի հնարավորությունը։ Իմ կարծիքով սահմանն անցնում են այն ժամանակ, երբ մարդկանց ավելի իրազեկ դարձնելու փոխարեն նրանք վերածվում են, անկեղծ ասած, հետախուզական պոռնոգրաֆիայի։ Պարզապես աղբյուրների ու մեթոդների մասին տեղեկություններ են լցնում, ոչ մի կերպ չմտածելով մամուլի աշխատանքի արժեքների ու շահերի մասին։ Նման վարքագծի մեջ լրագրությունը թեկուզ հեռավոր հիշեցնող ոչինչ չկա»,- հայտնել է նա։