Մայիսի 3-ին, ժամը 22:29-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (միջին տարիքի կին) ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: