ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով Իրանի պատվիրակ Մուհամմեդ Ջավեդ Լարիջանիի հրավերը՝ հաջորդ տարի այցելել Իրան:

Լարիջանին հրավերքի մասին բարձրաձայնել էր ՄԱԿ-ի գլխավորի քարտուղարի հետ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մարդու իրավունքների գծով կոմիտեն նոյեմբերի 18-ին հավանություն է տվել Իրանի մասին բանաձեւին, որում դատապարտվում են մարդու իրավունքների խախտումները, եւ կոչ է արվում Իրանին համագործակցել Իրանի հետ մարդու իրավունքների ոլորտում, հայտնում է Trend-ը: