Նոյեմբերի 19-ին ժամը 24.00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կան զոհեր եւ վիրավորներ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:





























