Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 00:28-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարալանջի խճուղի–Ազատության պողոտայի խաչմերուկում, «Հաղթանակ» զբոսայգում հարեւանությամբ, տեղի է ունեցել ավտովթար. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW 750I» մակնիշի 01 NM 015 եւ «Opel» մակնիշի 34 LR 369 համարանիշերի ավտոմեքենաները (վարորդ՝ Է. Ա.): «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ «BMW 750I» մակնիշի ավտոմեքենայից առկա է բենզինի արտահոսք:

Վթարի հետեւանքով 1 մարդ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ եւ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել «Opel» մակնիշի ավտոմեքենան ու տեղափոխել քարշակի վրա: