Ջրամատակարարման միասնական օեպարտոր չունեցող բնակավայրերում, միւենույն է պետք է մատակարարել ջուր ինչպես հարկն է։ Այս մասին մայիսի 4-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Բնակավայրերը, որտեղ չի գործում «Վեոլիա ջուր» օպերատորը, այժմ աբողջ երկրում մոտ 560-ն են (հիմնականում գյուղերը)։

«Տեղի իշխանություններն այնտեղ ջրամատակարարման հարցը լուծում են յուրովի։ Այնուամենայնիվ, պարզել է պետք, թե ինչ չափանիշներով նրանց պետք է ջուր մատակարարեն», - ընդգծել է Կարապետյանը։ Նա հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանին երեք ամսում ուսումնասիրել, թե 560 բնակավայրերից որոնք կարող են ջրամատակարարման օպերատորների համար կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնել եւ որտեղ կարելիէ  թենդեր հայտարարել։

Նույն ժամկետում կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրի 2100 աղբյուրների մոնիթորինգի առաջարկություններ։