«Սեւանի իշխան» («Սեւանի կարմարախայտ») ընկերությունը կհետաձգի ԱԱՀ-ի վճարումը՝ Սեւանա լճում ձկնաբուծության ներդրումային ծրագրի զարգացման շրջանակներում։ Այս մասին որոշումն ընդունվել է մայիսի 4-ին Կառավարության նիստի ժամանակ։ 

Ընկերությունը ձեռք կբերի 279 մլն դրամի սարքավորումներ ու նյութեր։ Ընկերությունը ստեղծված է ներդրողների՝ Սեւանա լճում ձկնաբուծության ծրագրին մասնակցելու համար։ Պետական ծրագիրը նախպատեսում է 10 տարվա ընթացքում մինչեւ 50 հազար տոննա կարմրախայտ բուծել (մինչեւ 2023 թվական)։ Նախագծում անհրաժեշտ ներդրումները գնահատվում են 66 մլրդ դրամ (մոտ 162 մլն դոլար)։