Ծագող արեւի երկրի կառավարությունը Վրաստանի «Երիտասարդ մանկավարժների միությանը» տրամադրել է 98 հազար դոլար։ Այս հասարակական կազմակերպությունն Օզուրգետիում տարեցների համար ծերանոց կառուցելու նախագիծ է իրականացնում։

Ինչպես հայտնում է «Գրուզիա Online»-ը, ծերանոցի շինարարությունը կսկսվի 2011 թվականին եւ կավարտվի աշնանը։ Այն հաշվարկված է 32 մարդու համար եւ հագեցած  է ժամանակակից տեխնիկայով ու բժշկական սարքավորումներով։