Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դժվարանում է ասել՝ նոր կառավարության ձեւավորելուց հետո կվերանշանակվի իր զբաղեցրած պաշտոնում, թե ոչ։ Դեռ վաղ է համարում այդ մասին խոսել։
NEWS.am–ի հարցին՝ ինչո՞վ է բացատրում Գեղարքունիքի մարզի ընտրական տարածքում իր քրոջ դստեր՝ Ռուզաննա Հակոբյանի քիչ քվե ստանալը, արդյո՞ք դա չի նշանակում, որ իրենց « էպոխան» ավարտվել է Գավառում, Հակոբյանը պատասխանեց. «Միայն սկսվում է... եւ երկրորդը՝ Ռուզաննա Հակոբյանը Հանրապետական կուսակցության թեկնածուներից աղջիկների առումով ամենաշատն է ստացել»,–ասաց Հրանուշ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Հրանուշ Հակոբյանի քրոջ դուստրը Գավառի պետական համալսարանի ռեկտորն է, նա ստացել էր 1398 քվե։




























