Facebook սոցիալական ցանցը ասթմա է առաջացնում: Այս եզրակացության են եկել իտալացի 5 գիտնականները, ովքեր հիմք են ընդունել 18-ամյա երիտասարդի պատմությունը: Երիտասարդը բաժանվել է իր ընկերուհուց: Թվում է, ոչ մի անսովոր բան չկա, երիտասարդները միանում եւ բաժանվում են, սակայն երբ աղջիկը Facebook-ի իր էջից ջնջել է երիտասարդին, նա սկսել է շնչահեղձ լինել:

Որպեսզի կրկին հայտնվի իր նախկին ընկերուհու ընկերների ցուցակում, երիտասարդը կրկին էջ է բացել այլ մարդու անունով: Այդ պահից սկսած՝ ամեն անգամ գրանցվելիս երիտասարդի շնչառությունը վատացել է, եւ հաճախ սկսել են ի հայտ գալ ասթմայի նոպաներ: «Հետազոտությունը ցույց է տվել, որ էկոլոգիան եւ ինֆեկցիոն հիվանդությունը չէին կարող շնչահեղձության պատճառ դառնալ»,- ասում է գիտնականներից մեկը:

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս բժիշկներին, որոնք ասթմայով տառապողների հետ են գործ ունենում, ուշադրություն դարձնել սոցիալական ցանցերում այդ մարդկանց ցուցաբերած ակտիվության վրա: Այդ ցանցերը սթրեսի աղբյուր են: Հետազոտության օբյեկտը, վկայում են գիտնականները, ստիպված է եղել դիմել հոգեբանին, ով խորհորդ է տվել նրան այլեւս չայցելել Facebook: Դրանից հետո երիտասարդի շնչահեղձության նոպաները դադարել են: