Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական-Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել է Վրաստանի փոխարտգործնախարար Գեորգի Բոկերիան:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում առաջադրվել է ռեինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբիշվիլիի թեկնածությունը:

Պետնախարարի պաշտոնում նշանակվել է ԱԱԽ նախկին քարտուղար Էկա Տկեշելաշվիլին, ով համատեղելու է փոխվարչապետի պաշտոնը: