Իսլանդիայի ազգային արժույթը դոլարի նկատմամբ ամենաշատն է ամրապնդվել անցյալ տարի համաշխարհային արժույթների շարքում։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։

Նշվում է, որ անցյալ տարվա մայիսից իսլանդական կրոնը թանկացել է 15 տոկոսով ԱՄՆ դոլարի եւ 20 տոկոսով՝ եվրոյի նկատմամբ։

Գործակալությունն ընդգծում է, որ այս հարցում զգալի ներդրում է ունեցել զբոսաշրջիկների հոսքը։ 2016 թվականին սկանդինավյան այս երկիր այցելել է 1,6 մլն մարդ։ Այդ ցուցանիշը մոտ հինգ անգամ գերազանցում է կղզու բնակչությանը։ Իսկ 2017 թվականին նախատեսվում է 2,4 մլն զբոսաշրջիկի հոսք։

Զբոսաշրջիկներին առաջին հերթին գրավում են հյուսիսափայլը եւ վայրերը, որտեղ հանրաճանաչ ֆիլմեր են նկարահանել։ Հատկապես նրանց գրավում է երկրի հյուսիսում գտնվող Միվատն լիճը, որտեղ տեղի են ունեցել «Գահերի խաղ»-ի Պարսպից այն կողմ հողերի տեսարանների նկարահանումները։