Հայաստանում այլեւս չի լինի մեքենաների ձեւական տեխզննում: Մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այս նպատակով գերատեսչությունը նոր օրինագծեր կպատրաստի: Դրանք ԱԺ կուղարկվեն հավանաբար աշնանը, իսկ ուժի մեջ պետք է մտնեն մինչեւ տարեվերջ:




























