Երեւանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի քաղաքը ավելի անվտանգ ու գեղեցիկ դառնա։ Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Իշխանությունները, հավելել է նա, կշարունակեն նոր ուժերով բարձրացնել քաղաքում կյանքի որակը։ Ենթակառուցվածքների վերանորոգում, փողոցների ու բակերի բարեկարգում, հասարակական տրանսպորտ, դպրոցներ ու մանկապարտեզներ՝ այդ ամենը մի  հանուն քաղաքացիների բարօրության արվող գործերի մասն է, հավելել էնա։

«Մեզ համար շատ կարեւոր է նորից ստանալ ձեր վստահությունը, որպեսզի շարունակենք մեր աշխատանքը։ Աշխատանք, որով երեւանցիները մեզ ճանաչում են։ Այսօր Երեւանը Եվրոպայի ամենաանվտանգ ու գրավիչ մայրաքաղաքներից մեկն է համարվում։ Եվ արտասահմանցի զբոսաշրջիկները տեսնում են դա։ Դրա համար էլ մեր քաղաքում տարեցտարի շատանում են հյուրերը»,- ասել է քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները ծրագրված են մայիսի 14-ին։ Ընտրություններին մասնակցում են ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը։