Առնվազն 5 մարդ է զոհվել ու վեց մարդ վիրավորվել Իրաքում մայիսի 5-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Առկա տեղեկություններով՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան Խադիս քաղաքի շուկայում։

Պայթյունի վայրը շղթայված է ուժային կառույցների աշխատակիցների կողմից։ Տուժածներին տեղափոխում են մոտակա հիվանդանոցներ։ Հարձակման համար առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։