Հայաստանի տեղական իշխանություններին ցանկանում են ներդրողներ փնտրելու համար նոր խթան առաջարկել: Այս մասին մայիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Այժմ նախարարությունը քննարկում է հանրապետության հարկերից պահումների գաղափարը: Սակայն սահմանափակ ծավալով, որպեսզի պետությունը միջոցներ ունենա դժվարին պայմաններում համայնքներին աջակցելու համար (բարձրալեռնային եւ սահմանամերձ):
Ըստ նախարարության գաղափարի`տեղական բյուջեների համար կարող են հարկեր պահվել իրենց տարածքում նոր ձեռնարկությունների եկամուտներից: Հենց նորերից, որպեսզի տեղական պաշտոնյաները շահագրգռված լինեն ներդրողներ ներգրավելու հարցում եւ նրանց համար ավելորդ խոչընդոտներ չստեղծեն:
Տեղի հարկերի բարձրացման համար նախատեսվում է սահմանել հյուրանոցային հարկ (նշենք, որ նախկինում այն ենթադրվում էր «Տեղական տուրքերի ու վճարւմների» մասին օրենքում, սակայն հետո չի ընդունվել):
«Եթե ընդունենք թեկուզ խորհրդանշական մի գումար, այդ ժամանակ իշխանություններն էլ ավելի խստորեն կվերահսկեն հյուրանոցների աշխատանքը եւ կկարողանան ավելի լավ բարեկարգել դրանց շուրջը: Թե չէ, ասենք, Դիլիջանում, տասնյակ հյուրանոցներ կան, իսկ տեղական իշխանություները դժվարություններ ունեն աղբը հավաքելու հտ կապված: Իսկ էլ ինչ զբոսաշրջություն, եթե աղբ կա», - նկատել է Լոքյանը:




























