Չեմ կարող ասել՝ ես կլինեմ նոր կառավարությունում, թե ոչ։ Այս մասին մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Այն հարցը՝ արդյոք ինքն ուզում է մնալ՝ Լոքյանն անտեղի է համարել ու չի պատասխանել դրան։
Հիշեցնենք, որ նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին։ Դրանից հետո կձեւավորվի նոր կառավարություն։




























