Մայիսի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Գայի փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























