Հայաստանի առաջին խոշորացված համայքներում արդեն դրամաշնորհային միջոցներով տեխնիկա  է հայտնվել: Այս մասին մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Տեխնիկան ձեռք է բրվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) `  8,5 մլն եւ շվեյցարական զարգացման գործակալության` 2,4 մլն դրամաշնորհային միջոցներով:

Տեխնիկա արդեն ստացել են առաջին երեք խոշորացված համայնքերը` Դիլիջանը, Տաթեւն ու Թումանյանը:

«Այդ համայնքներից յուրաքանչյուրում հայտնվել են մի քանի ամբարձիչներ, աղբահավաք մեքենաներ, տրակտորներ եւ կոմբայններ` գյուղերի համար: Այսպես նաեւ նոր աշխատատեղեր են ստեղծվում` ամբարձիչավարներ, տարկտորավարներ, մեխանիկներ: Դա հենց այն է, ինչը համայնքներին անհրաժեշտ է զարգացման համար», - նշել է Լոքյանը:

Խոշորացման հիմնական նպատակը վարչական ծախսերը տնտեսելն է: Եթե նախկինում տեղի վարչակազմը բաղկացած էր մեկ քաղաքից կամ մեկ գյուղից, ապա այժմ  ցանկանում են միավորել մի քանի` 7-10 գյուղեր (կամ քաղաքն ու մերձակա գյուղերը)` դրանով հանդերձ ստեղծելով խորհրդային ժամանակների շրջանների կրկնօրինակները: