Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում ԼՂՀ Նկարիչների միությունը Ստեփանակերտում կազմակերպել է հայ, այդ թվում արտասահմանի նկարիչների, աշխատանքների ցուցահանդես։
Ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարչական, գծանկարչական, քանդակագործական և այլ աշխատանքներ՝ առանց թեմատիկ սահմանափակման։
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա գտնված ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ընդգծել է նման միջոցառումների դերը Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիության ամրապնդման գործում։




























