Իտալիայի Վենետիկ քաղաքի իշխանություններն արգելել են շարումայի վաճառքի փողոցային նոր կտեր բացել, ինչպես նաեւ սահմանափակել են փողոցային սննդի կետերի թիվը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով The Guardian-ին` նման քայլն ուղղված է քաղաքի մշակութային ժառանգության պահպանմանը: 

Յուրաքանչյոււր տարի Վենետիկը բազմաթիվ զբոսաշրջիկների է ընդունում: Քաղաքի վրա դա մեծ ազդեցություն է թողնում, ինչի հետ կապված քաղաքի իշխանությունները տարբեր միջոցառումներ են սահմանել: