Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում կսատարի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն:

«Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից: Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին:

Կարեւորելով գիտակցված քվեով Երեւանի ավագանի ձեւավորելու անհրաժեշտությունը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ ներկայացուցիչները իրենց մասով ապահովելու են մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Ինչպես արդեն հայտարարել ենք՝ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երեւանի բոլոր հիմնախնդիրները եւ կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»,- ասված է տարածված հայտարարությունում: