Գերմանիայի Հանովեր քաղաքում 50 հազար բնակչի են տարհանում՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած 5 ռումբի ականազերծման գործողության նախաշեմին: Այս մասին հաղորդում է Тhе Local-ը:
Տարհանվելու են բազմաբնակարան շենքերի, տարեցների ինտերնատների, բուժկենտրոնների, անվադողեր արտադրող գործարանի մարդկանց:
Տարհանումը սկսվելու է մայիսի 7-ի առավոտյան 09:00-ին, որպեսզի երեկոյան արդեն մարդիկ կարողանան վերադառնալ: Մարդկանց կոչ են արել իրենց հետ վերցնել անհրաժեշտ դեղորայք եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ տներում անջատել գազն ու էլեկտրականությունը:
Իշխանությունները խոստացել են այդ օրը լրացուցիչ միջոցառումներ կազմակերպել. էքսկուրսիաներ թանգարաններում, մանկական միջոցառումներ եւ այլն:




























