85-ամյա նեպալցի Մին Բահադուր Շերխանը մահացել է Էվերեստը նորից նվաճելու եւ համաշխարհային ռեկորդ սահմանելու փորձի ընթացքում: Այս մասին գրում է Associated Press-ը:

«Նա կյանքից հեռացավ այսօր, ճամբարում»,- ասել է Նեպալի տուրիզմի նախարարության ներկայացուցիչ Գիանենդրա Շրեստան:

Շերխանը համաշխարհային ռեկորդ է սահմանել 2008 թվականին: Այն ժամանակ նա 8850 մետր բարձրությունը հաղթահարել էր 76 տարեկանում: 2013 թվականին նա եւս մեկ ռեկորդ էր սահմանել՝ շրջանցելով ճապոնացի ալպինիստ Յուիտիրո Միուրայի ռեկորդը եւ դարձել Էվերեստը նվաճած ամենատարեց մարդը, լեռ բարձրանալով 80 տարեկանում: