Կենդանիները նույնպես կարող են երազ տեսնել: Գիտնականները հերքել են նախկինում տարածված կարծիքն այն մասին, որ միայն մարդիկ կարող են երազ տեսնել: Նրանք նույնիսկ պարզել են, թե հատկապես ինչ երազներ են տեսնում կենդանիները:

Vladtime-ի փոխանցմամբ՝ գիտնականները փորձ են անցկացրել առնետների մասնակցությամբ՝ հետեւելով, թե քնի ժամանակ ինչ է տեղի ունենում կենդանիների ուղեղում: Պարզվել է, որ կենդանիների քունը, ինչպես մարդկանց պարագայում, երկու փուլի է բաժանվում: Մեկի ընթացքում ուղեղն ակտիվ է նույնքան, որքան արթուն ժամանակ: Դա նշանակում է, որ կենդանիները նույնպես երազ են տեսնում: Այդ ընթացքում բարձր զարկերակային ճնշում եւ շարժման ակտիվություն է նկատվել: Նույն արդյունք է արձանագրվել նաեւ թռչունների մասնակցությամբ փորձի արդյունքում:

Գիտնականները ենթադրում են, որ կենդանիների եւ թռչունների երազները նրանց առօրյա կյանքի շարունակությունն են: