ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-30-ը, քննարկվելու է «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» անվանումը կրող զեկույցը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պաշտնական կայքում նշվում է, որ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են ՎՈՒԱՄ-ի անդամ երկրներում սառեցված հակամարտությունների ազդեցութունը, ինչպես նաեւ «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւերը:
Հիշեցնենք, որ վերջին բանաձեւն ընդգրկված էր նաեւ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 63-ր նստաշրջանում, սակայն այն ժամանակ որոշում ընդունվեց հետաձգել այդ փաստաթղթի քննարկումը մինչեւ հաջորդ նստաշրջան:



















