ԱՄԷ-ի գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է, որ կհետապնդի նրանց, ովքեր համացանցում տեղական ավանդույթներին եւ բարոյական նորմերին հակասող հոլովակներ կհրապարակեն, հայտնում է Arabian Business պարբերականը:

Նախազգուշացումը կատարվել է, երբ համացանցում հայտնվել է Musawa կոչվող հոլովակը, որում աշակերտները եւ աշակերտուհիները պարում են ու այնպիսի դիրքեր ընդունում, որոնք հակասում են երկրի էթիկական նորմերին:

Գլխավոր դատախազ Համադ Սաիֆ ալ-Շամսին հայտարարել է, որ ծնողները, նաեւ ուսումնական հաստատությունները պետք է երաշխավորեն, որպեսզի երեխաները նման հոլովակներ չհրապարակեն, որոնք վնաս են հասցնում հասարակությանը եւ խախտում օրենքը:

«Երիտասարդները պետք է հետեւեն բարոյական արժեքներին եւ հարգեն ազգային ինքնությունը»,- նշել է գլխավոր դատախազը:

Աշակերտների պարի հոլովակը համացանցում արգելափակվել է: