Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 2,5 տարվա ազատազրկման դատապարտված, Գյումրիի բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նազանի Մալխասյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը մերժվել է:
Սա նշանակում է, որ որոշումն առաջիկա օրերին կմտնի օրինական ուժի մեջ եւ Մալխասյանը կկալանավորվի, քանի մինչ այդ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նազանի Մալխասյանին մեղավոր էր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը:




























