«Ծառուկյան» դաշինքից Կոտայքի մարզի ընտրական տարածքում պատգամավոր ընտրված Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, համարում է, որ ինքը խորհրդարանի ակտիվ պատգամավորներից է եւ ելույթ ունենալը դեռ չի նշանակում, որ անմասն է իր թիմակիցների ելույթի նախապատրաստման աշխատանքներին:

NEWS.am-ի հարցին՝ այս գումարման խորհրդարանո՞ւմ էլ շարունակելու է նախկին աշխատաոճով՝  ԱԺ է գնալու միայն քվեարկելու նպատակով, նա պատասխանել է. «Մենք էդքան ասում ենք, որ պարտադիր չի ելույթով հանդես գաս, մենք էնտեղ ելույթը նախապատրաստում ենք, որ մեկը հանդես գա, էդ ա»:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզից դաշինքը երկու պատգամավոր ունի՝ Մելիք Մանուկյանը եւ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝  Դավիթ Մանուկյանը, որը տրանսպորտի և կապի նախկին նախարար, Ուկրաինայում ՀՀ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է: