Մայիսի 5-ին հայտնի դարձան Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հաղթողները: Երկօրյա մրցույթներին մասնակցեցին եւ իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրեցին նախնական ընտրված 38 նորաստեղծ թիմեր եւ կազմակերպություններ:
Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը հայտարարվել էին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրամիության/ԵՄ ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ: 2 ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ: IMG եւ STEP ծրագրերի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության եւ մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջեւ, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ եւ աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:
Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում ընտրվեցին 10 հաղթողներ, ովքեր կստանան 30,000 – 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ: STEP մրցույթում ընտրվեցին 5 հաղթողներ, որոնց մրցանակը 15,000 եվրոյի չափով ֆինանսավորումն է:
Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը թիմերի եւ ընկերությունների համար իրականացվել են դասընթացներ, տրամադրվել մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից: Կազմակերպիչները շարունակաբար աջակցելու են հաղթողներին՝ հետագայում նույնպես տրամադրելով մենթորություն, պոտենցիալ ներդրողների հետ կապերի հաստատման հնարավորություն, առեւտրայնացման ռազմավարություններ մշակման եւ նորարարական արտադրանքների վերլուծության աջակցություն:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» թիմի ղեկավար Էվա Նեհերը նշեց, որ 2 ծրագրերին դիմել էին շուրջ 90 մասնակիցներ, որոնց հետ ահռելի աշխատանք է իրականացվել SMEDA-ի եւ ՁԻՀ-ի կողմից խորհրդատվության ու մենթորության տրամադրման, ապա ընտրության եւ գնահատման փուլերում, ինչի արդյունքում հաջողակ համագործակցություն տեղի ունեցավ, որը նաեւ հետագայում եւս շարունակելի է:
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստանձնել է նորաստեղծ կազմակերպությունների ձեւավորման գործառույթը եւ արդեն իսկ աջակցություն է ցուցաբելեր ավելի քան 250 թիմերի ու ընկերությունների: ‹‹Այժմ, նպատակ ունենալով նաեւ աջակցել ճարտարագիտության, մաքուր եւ բարձր տեխնոլոգիական ուղղվածության սկսնակներին, 2017-2019թթ. ընթացքում կիրականացնենք Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը (STEP)››:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» տեխնիկական խորհրդատու Փիեր Փրիվիչը վերհիշեց 2 մրցույթների բոլոր փուլերը՝ տեղեկատվական հանդիպումներ, խորհրդատվություն, նախապատրաստական ճամբարներ եւ ներկայացումների նախապատրաստում: ‹‹Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ժյուրիին վերջին 2 օրերին իրենց ուշադրության եւ արժեքավոր խորհուրդների համար››, - եզրափակեց նա:
Ինչ վերաբերում է ժյուրիի անդամներին, նրանք նշեցին, որ հայկական նորաստեղծ ընկերություններն ընդհանուր առմամբ պետք է բարելավեն իրենց ներկայացման ունակությունները: Ժյուրիին եւ ներդրողին ներկայացվող գաղափարներն ու ծրագրերը պետք է տեխնիկապես իրագործելի լինեն, թիմերը պետք է կառուցողական եւ խորհրդի առաջ բաց լինեն:
Ժյուրիի անդամներից մեկը՝ պրն. Քրիստիան Շելենբերգերը Գերմանիայից ավելացրեց. ‹‹Ներկայացված արտադրանքներից որոշներն անչափ ոգեւորիչ էին եւ որոշ ներկայացումներ հրաշալի էին եւ դրանք հաղթեցին: Նրանք, ովքեր չհաղթեցին, նույնպես օգուտ քաղեցին այս գործընթացից, քանի որ սովորեցին, բարելավեցին իրենց ունակությունները եւ արժեքավոր կապեր ձեռք բերեցին, ինչը նրանց կօգնի ավելի լավ եւ ավելի արդյունավետ ներկայանալ այլ մրցույթներում››:
IMG մրցույթի հաղթողներն են՝
• Volterman Smart Wallet
• Chessfimee
• Embry
• WiseLogger
• Skycryptor
• Xcloud Conductor
• ShellGuard
• OnYourWay
• Pixomatic
• FPGA Key Value Database for IoT
STEP ծրագրի հաղթող ստարտափերն են՝
• Financial Tech
• CNC Machine line
• One – Click key
• Custom I/O modules for NI my RIO and ElvisRIO platforms
• CDM for Education, Based on New Generation Optical Element
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























