Փորձնական ուղեծրային X-37B ուղեծրային ինքնաթիռը հաջողությամբ ավարտել է երկու տարի տեւած անօդաչու թռիչքը, հաղորդում է BBC-ն։

Մայիսի 7-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆոլրիդայում ՝ Կանավերալ հրվանդանի թռիչքուղու վրա։

«Ատլաս-5» հրիթռ կրիչի օգնությամբ ինքնաթիռն ուղեծիր է բարձրացել 2015 թվականի մայիսին, նույն՝ Կանավերալ հրվանդանից։

Ինքնաթիռը փորձեր է իրականացրել ամերիկյան ռազմաօդային արագ արձագանքման ուժերի համար։

Ինքնաթիռի՝ ուղեծիր բարձրանալուց առաջ հայտնի է դարձել, որ գիտափորձերն անցկացվում են նոր իոնային շարժիչ ստեղծելու աշխատանքի շրջանակներում, սակայն ավելի մանրամասն տեղեկությունը գաղտնի է։